AM
8 Հունիս 2011 - 04:17 AMT

Ստանիսլավսկու անվան թատրոնը հայ հանդիսատեսներին կուրախացնի նոր ներկայացումով` «Քյոջինյան իրարանցում»

Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը հայ հանդիսատեսներին կուրախացնի նոր ներկայացումով` «Քյոջինյան իրարանցում»: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեց թատրոնի աշխատակիցը, չնայած, որ ներկայացման պրեմիերան կայացել է մայիսի 27-28-ին, այն կներկայացվի նաև հունիսի 12-ին, 18-ին և 30-ին:

Թատրոնից տեղեկացրեցին նաև հունիսին կայանալիք ներկայացումների մասին` հունիսի 9-ին` «Օհ մադամ, օհ մեսյե», հունիսի 10-ին` «Մենք լավ ենք ապրում», հունիսի 11-ին և 19-ին` «Մանյակ», հունիսի 16-ին և 26-ին` «Խանումա», հունիսի 17-ին` «Պոկված շղթա», հունիսի 24-ին` «Խումար օտար խրախճանքում», հունիսի 25-ին` «Հիշատակի աղոթք»:

Հայտնի է դարձել նաև, որ Երևանի Ստանիսլավսկու անվան թատրոնը մտադիր չէ հյուրախաղերի մեկնել: