AM
8 Հունիս 2011 - 07:05 AMT

Աթենքում կայացել է «Վիլիամ Սարոյանը իր գունանկարների տեսանկյունից» երեկոն

Հունիսի 6-ին Աթենքի Հույն-Ամերիկյան միության թատերասրահում կայացավ «Վիլիամ Սարոյանը իր գունանկարների տեսանկյունից» խորագիրը կրող երեկոն: Միջոցառման բացումը կատարեց և օրվա բանախոսին ներկայացրեց հունահայ հասարակական գործիչ, գրող, Հունահայկական ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Հովսեփ Քասսեսյանը:

Սարոյանի գունանկարների պատկերների ցուցադրության ընկերակցությամբ բանախոսեց գեղանկարիչ, Սալոնիկի Արիստոտելի համալսարանի դասախոս Դիմիտրի Զուրուդիսը: Բանախոսը զուգահեռներ անցացրեց Սարոյանի գրությունների և գունանկարների միջև, մասնագիտական բացատրություններով հույն հասարակությանը ներկայացրեց մեծանուն գրող Վիլիամ Սարոյանին` իր գունանկարների տեսանկյունից:

Վիլիամ Սարոյանի մահվան 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը կազմակերպում է Հույն-Ամերիկյան միությունը, Աթենքում ՀՀ դեսպանությունը Հունա-հայկական ուսումնասիրության կենտրոնի հետ համագործակցությամբ: