AM
9 Հունիս 2011 - 06:38 AMT

Հայ ձեռարվեստի վարպետները Թեհրանում մասնակցում են միջազգային ցուցահանդեսի

Հունիսի 8-12-ը Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային ժառանգության, ձեռարվեստի և զբոսաշրջության կազմակերպությունը Թեհրանում կազմակերպում է ձեռարվեստի միջազգային ցուցահանդես: Ցուցահանդեսին Հայաստանից մասնակցում են Մ.Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտի մանրանկարչուհի Հասմիկ Պետրոսյանը և Հայաստանի նկարիչների միության անդամ, Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի դիզայնի և դեկորատիվ – կիրառական արվեստի ամբիոնի վարիչ Անուշ Եղիազարյանը:

Հայաստանցի վարպետները Թեհրանի ձեռարվեստի միջազգային ցուցահանդեսում հանդես կգան թեմատիկ բազմազանություն ունեցող ավանդական գորգերով, գոբելեններով և կարպետներով: Հայ մասնագետների ձեռագործ այս աշխատանքները կրում են ազգային – ավանդական, ժամանակակից – նորարարական շունչ և առանձնանում են յուրօրինակ մտահղացմամբ և տեխնիկական կատարումով: