AM
9 Հունիս 2011 - 07:08 AMT

Արման Մելիքյանը վտանգավոր է համարում ՀԱԿ-ից թեկնածության անորոշությունը նախագահական ընտրություններում

Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը վտանգավոր է համարում Հայ ազգային կոնգրեսից թեկնածության անորոշությունն ապագա խորհրդարանական ընտրություններում:

Նա նշել է, որ Հայաստանի Սահմանադրության համաձայն ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը տարիքի պատճառով չի կարող առաջադրվել ՀՀ նախագահի պաշտոնում: Միաժամանակ Մելիքյանը նշել է, որ ոչ ՀԱԿ-ը, ոչ իշխանությունները չեն անդրադառնում այս հարցին:

Մելիքյան հավելել է, որ ՀԱԿ-ը տարբեր քաղաքական ուժերը միավորում է մեկ առաջնորդի շուրջ և նշել, որ Կոնգրեսում Տեր-Պետրոսյանից բացի այլ մարդ չկա, որը կարող է միավորել այդ ուժը: