Կովկասի Ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հնարավոր է համարում Կազանում նախագահների հանդիպման ընթացքում համաձայնագրի ստորագրումը: Ինչպես Մինասյանը հայտնել է Երևանում կայացած մամլո ասուլիսում, համաձայնագրի ստորագրումը երկու նպատակ է հետապնդելու` լարվածության նվազեցում Արցախի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում և ստատուս-քվոյի փոփոխություն:
Սերգեյ Մինասյանի կարծիքով, Կազանում հանդիպումից առաջ և հետո Բաքուն սադրանքների չի դիմի շփման գծում, այլ կփորձի այնպես անել, որպեսզի միջազգային հանրությունն ուժեղացնի իր ճնշումը հայկական կողմի վրա: Ինչպես նշել է փորձագետը, Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրի ստորագրմամբ որոշակի առաջընթաց է հնարավոր հայ-թուրքական հարաբերություններում, ինչը ձեռնտու չէ Բաքվին:






