AM
9 May 2003 - 14:26 AMT

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԿՀԵՏԵՎԵՆ ԱՊՀ 50 ԴԻՏՈՐԴ

Մայիսի 25-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին կհետեւի ԱՊՀ 50 փորձագետներից բաղկացած մի խումբ: Այս մասին տեղեկացրել է ԱՊՀ դիտորդական առաքելության անդամ Եվգենի Սլոբոդան` ՀՀ խորհրդարանի խոսնակ Արմեն Խաչատրյանի հետ հանդիպման ժամանակ: Եվ. Սլոբոդայի խոսքերով` ընտրությունների օրը Համագործակցության երկրների դիտորդները կհանդիպեն ԵԱՀԿ եւ ԵԽԽՎ իրենց գործընկերների հետ, ինչպես նաեւ Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների եւ երկրի ազդեցիկ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Ընտրությունների առումով նախնական եզրակացությունը կներկայացվի մայիսի 26-ին, որից հետո Հայաստանում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների մասին ընդհանրացված տեղեկատվությունը կներկայացվի ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդին: