25.12.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. «Մեր կարեւորագույն նպատակներից է Ղարաբաղի ազատագրման համար պայքարը: Ես եկել եմ այն եզրակացության, որ Ղարաբաղյան հակամարտությունը անհնարին է լուծել խաղաղ ճանապարհով: Մենք Հայաստանի հետ կանգնած ենք դեմ առ դեմ` սահմանի մի քանի հարյուր կիլոմետր երկարության վրա: Հայաստանը չունի բավարար ուժեր նման տարածության վրա պաշտպանություն կազմակերպելու եւ ակտիվ ռազմական գործաղություններ վարելու համար»:
«Ադրբեջանի Ազգային դիմադրություն» շարժման հերթական նիստին նման հայտարարությամբ հանդես է եկել Ղարաբաղի ազատագրման կազմակերպության առաջնորդներից մեկը` Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարար, գեներալ Թաջեթտին Մեհթիեւը:
Իսկ «Ադրբեջանի Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդներից Ֆազիլ Գազանֆարօղլուն հայտարարել է, որ «կարիք չկա տարվել Հայաստանի հետ խաղաղ համաձայնագրի գաղափարով»: –0–