AM
25 Դեկտեմբեր 2000 - 14:05 AMT

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՐԴԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԱԿՏԻՎՈՐԵՆ ԶԲԱՂՎԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՄԲ

25.12.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.«Մենք Ռուսաստանից գործնական մասնակցություն ենք ակնկալում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում»: Այսօր ռուսաստանյան «Մոսկովսկի Կոմսոմոլեց» թերթին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի որդին, Ադրբեջանի Պետական Նավթային Ընկերության փոխնախագահ Իլհամ Ալիեւը:
Նա հայտարարել է, որ «Ռուսաստանը մեծ ազդեցություն ունի Հայաստանի վրա եւ ի կարող է գործնականորեն կիրառել այն»: –0–