AM
25 December 2000 - 14:03 AMT

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ 50 ՏՈԿՈՍՈՎ ԿՐՃԱՏՎԵԼ Է ԹՄՐԱՆՅՈՒԹԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԻՎԸ

25.12.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.«Կակաչ-2000» օպերատիվ գործողությունների շրջանակներում ԼՂՀ ներքին գործերի մարմինների կողմից ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նախորդ տարվա համեմետ 50 տոկոսով կրճատվել է թմրանյութերի աճեցման, պատրաստման, ձեռք բերման եւ սպառման հետ կապված հանցագործությունների թիվը:
Ինչպես հաղորդել են ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը ԼՂՀ ՆԳՆ-ի մամլո ծառայությունից, նման կտրուկ անկումը պայմանավորված է կանեփի եւ ափիոնի կակաչի աճեցման ժամանակ իրականացված պրոֆիլակտիկ աշխատանքներով:
Կրկնակի կրճատվել է նաեւ թմրագործերի կողմից հավաքված կանեփի եւ ափիոնի կակաչի ծավալը: Եթե 1999-ի բերքը կազմել էր 9 տոննա, ապա ընթացիկ տարում` 4 տոննա, որը բռնագրավվել եւ ոչնչացվել է:
2000 թվականին թմրանյութի աճեցման, ձեռք բերման եւ սպառման փաստով քրեական գործ է հարուցվել է 8 անձանց հանդեպ, որոնցից 6 տուգանվել են, իսկ 2-ը` պայմանական դատապարտվել: Եւս 5 անձ ենթարկվել են վարչական պատասխանատվության: –0—