AM
13 Հունիս 2011 - 10:57 AMT

Լիտվան պատրաստ է Հայաստանի հետ իր փորձը կիսել պաշտպանական բարեփոխումների ոլորտում

Լիտվան պատրաստ է Հայաստանի հետ իր փորձը կիսել պաշտպանական բարեփոխումների ոլորտում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանում Լիտվայի դեսպան Գեդրյուս Ապուոկասը: Ըստ դեսպանի, եթե Հայաստանի համար հետաքրքիր լինի Լիտվայի փորձն այդ ոլորտում, ապա լիտվական կողմը պատրաստ է փոխանակման:

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես կարող է զարգանալ Հայաստանի համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, հաշվի առնելով, որ ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ է՝ Գեդրյուս Ապուոկասը նշել է, որ մեկը մյուսին չի հակասում: «Հայաստանն իր առջև նպատակ չի դնում անդամակցել ՀԱՊԿ-ին, իսկ դաշինքը չի դնում այդ հարցը որպես նախապայման երկրի հետ համագործակցելու համար: Ուստի կողմերը կարող են զարգացնել համագործակցությունն այն խորությամբ, որն ընդունելի է կողմերի համար»,-հայտարարել է Ապուոկասը: