22.12.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.«Հայաստանը մտադիր է զարգացնել համագործակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքի հետ, սակայն մենգ անգամ չենք մտածում մեր երկրի` ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորության մասին»:
Այս մասին ասել է Հայաստանի նախագահը` Reuters-ին տված հարցազրույցում: Քոչարյանը հանդես է եկել Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի ընդլայնման դեմ` նշելով, որ «նոր ռազմական բաղադրամասերի» առկայությունը չի կարող նպաստել խաղաղության եւ կայունության հաստատմանը տարածաշրջանում: «Պետք է չափաղանց զգույշ լինել` տարածաշրջանում «սպառազինությունների նոր վազք» թույլ չտալու համար, – ասել է Հայաստանի նախագահը: –0–






