AM
14 Հունիս 2011 - 08:18 AMT

ՀՀ ԱԳՆ. Անհնար կլինի անցնել երկրորդ փուլին, եթե Ղարաբաղը չտա իր համաձայնությունը հիմնարար սկզբունքներին

Անհնար կլինի անցնել երկրորդ փուլին, եթե Ղարաբաղի կողմից համաձայնություն չլինի հիմնարար սկզբունքների վերաբերյալ: Երկրորդ փուլում նախատեսվում է մշակել, պատրաստել կարգավորման պայմանագիրը, ինչին միանշանակ Լեռնային Ղարաբաղը պետք է մասնակից լինի: Այդ մասին Երևանում Շվեդիայի ԱԳՆ ղեկավարի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Ինչպես նշել է Նալբանդյանը, հայկական կողմի համար խաղաղ կարգավորման հիմնաքարն այն է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն է իր ճակատագրի տերը: