AM
14 Հունիս 2011 - 09:02 AMT

Էդվարդ Նալբանդյան. Վերջին 3 տարվա ընթացքում խաղաղապահների հարցը չի քննարկվել Ղարաբաղի շուրջ բանակցություններում

Հայաստանը և Ադրբեջանը չեն քննարկել Ղարաբաղում խաղաղապահներ տեղակայելու հարցը: Ինչպես Երևանում Շվեդիայի արտգործնախարար Կառլ Բիլդտի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, այս հարցի վերաբերյալ մանրամասներ վերջին երեք տարիների ընթացքում չեն քննարկվել: «Եթե չի քննարկվել, ապա որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել»,- ասել է նախարարը:

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը Բաքվում հայտարարել է լրագրողներին, որ պայմանավորվածություն կա այն մասին, որ խաղաղապահ ուժերը ձևավորվելու են ոչ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ-երկրների թվից և ոչ էլ հարևան երկրների թվից: «Այս բոլոր հարցերը պահանջելու են լրացուցիչ քննարկում»,- ասել է Էլմար Մամեդյարովը