AM
14 Հունիս 2011 - 11:03 AMT

Շվեդիայի ԱԳՆ ղեկավարը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Շվեդիայի արտգործնախարար Կառլ Բիլդտը, որը պաշտոնական այցով գտնվում է Երևանում, այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր` Ծիծեռնակաբերդ: Շվեդիայի ԱԳ նախարարը ծաղկեպսակ է դրել հուշահամալիրում և ծաղիկներ` Հավերժական կրակին` հարգելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Այնուհետև նա այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, որտեղ ծանոթացել է թանգարանի ցուցանմուշներին: Նախարարը գրառում է կատարել թանգարանի հուշամատյանում: