21.12.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.«Մենք չենք կարծում, որ տվյալ փուլում Թուրքիան կարող է դրական դեր խաղալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում»: Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Միքայել Բագրատունին` «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում:
Հայ դիվանագետը միաժամանակ նշել է, որ ապագայում Թուրքիան կարող է իր ներդրումն ունենալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ պատերազմից տուժած տարածքների վերականգման գործում, ինչպես նաեւ` նպաստել համագործակցության զարգացմանը ողջ Հարավային Կովկասում: –0–






