21.12.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Այսօր Մոսկվայում, ԱՊՀ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի աշխատանքի շրջանակներում տեղի են ունեցել բանակցություններ Հայաստանի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարների միջեւ:
Իգոր Սերգեեւը եւ Սերժ Սարգսյանը ստորագրել են 2001թ. երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների միջեւ երկկողմ համագործակցության ծրագիրը:
Հայաստանի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարները ստորագրել են նաեւ միջկառավարական համաձայնագիր` ռուսաստանյան 102-րդ ռազմակայանի գործունեության եւ Հայաստանի տարածքում ռուսաստանյան զինծառայողների կայազորային եւ պահակային ծառայության կարգի վերաբերյալ: –0–






