AM
14 Հունիս 2011 - 13:40 AMT

Ամերիկացի ռոք երաժիշտներ Սիմա Քոննինգհեմը և Դեվիդ Բեքլեյը համերգ կտան Երևանում

Հունիսի 18-ին «Ստոպ» ակումբում տեղի կունենա համերգ ամերիկացի երաժիշտներ Սիմա Քոննինգհեմի և Դեվիդ Բեքլեյի մասնակցությամբ: Համերգին մասնակցելու է նաև հայկական «Դեղ» խումբը:

Սիմա Քոննինգհեմը դեռ անցյալ տարի էր նվաճել երևանցիների սրտերն իր երաժշտությամբ և այլ երաժիշտ-ընկերների հետ ջեմ-սեշններով: Այս անգամ Սիման Երևան է եկել եղբոր` Լիեմի հետ, ով նույնպես կմասնակցի համերգին: Դեվիդ Բեքլեյն Shiv Hurrah նյույորքյան խմբի անդամ է:

Համերգի կազմակերպիչն է Indie Libertines ընկերությունը: