AM
15 Հունիս 2011 - 08:23 AMT

Ո՞վ պետք է հոգ տանի Հայաստանի չգործող եկեղեցիների մասին

Վերջերս «Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնության անդամներն այցելել են Վայոց Ձորի մարզի Գնդեվանք համալիր (X դար) և մաքրել շրջակա տարածքը կենցաղային աղբից:

Համաձայն նախձեռնության կողմից ուղարկված հաղորդագրության, Մայր աթոռը հրաժարվում է Հայաստանի տարածքում գտնվող հարյուրավոր չգործող եկեղեցիները իր խնամքի տակ վերցնել, իսկ մշակույթի նախարարությունը անուշադրության է մատնում քրիստոնեական հուշարձանների պահպանման իր անմիջական պարտականությունը, պատճառաբանելով դա ֆինանսների պակասով: