AM
16 Հունիս 2011 - 04:29 AMT

Մի խումբ երիտասարդներ նախաձեռնել են «Պարենք հայերեն» բաց պարային դասընթաց Երևանի համայնքներում

Հունիսի 19-ին Երևանի ՀԱԹ-ի Զորավար Անդրանիկի արձանին հարող տարածքում՝ բեմահարթակի մոտ, անցկացվելու է «Պարենք հայերեն» բաց պարային դասընթաց-միջոցառումը, որին մասնակցելու են «Կարին» համույթի հիմնական և սիրողական խմբերի անդամները: Միջոցառմանը կարող են մասնակցել բոլոր ցանկացողները:

Կախված մասնակիցների ակտիվությունից, հետագայում նման միջոցառում կկազմակերպվի նաև մայրաքաղաքի բոլոր համայնքներում, այնուհետև նաև մարզերում: Միջոցառման առաջին վայրը Մալաթիա-Սեբաստիան է, որի թաղապետարանը կտրամադրի ծրագիրն իրականացնելու համար անհրաժեշտ տեխնիկան: