Հունիսի 17-ին ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում (կենտրոնական մասնաշենք, 6-ր հարկ) տեղի կունենա «Կարոտ» ներկայացման պրեմիերան: Բեմադրությունը ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանինն է, նկարչական ձևավորումը` Աննա Հարությունյանի: Բեմադրության ընթացքում կհնչեն պերուացի երգչուհի Իմա Սումակի կատարումները: Դերերում հանդես կգան Գրիգոր Էլիզբարյանը հոր դերում և Լուսինե Սաթամյանը՝ թիթեռի դերում: Ներկայացման տևողությունը 1 ժամ է:
«Կարոտ» ներկայացումը, որը բեմադրվել է վրաց գրող Նոդար Դումբաձեի համանուն պատմվածքի հիման վրա, ԵՊՀ «Համալսարանական» թատրոն-ստուդիայի 6-րդ բեմադրությունն է: Ներկայացման հիմնական գաղափարը և թեման, որոնք այսօր էլ արդիական են, հոգևոր և նյութական աշխարհների միջև եղած տարբերության մասին են՝ թե ինչպես է մարդուն հաջողվում նյութականն ու երկրայինը բարձրացնել, մոտեցնել տիեզերականին ու վերերկրայինին և արդյունքում հասնել հոգու ներդաշնակության:






