AM
17 June 2011 - 09:38 AMT

Հայաստանում որոշել են վերացնել գենդերային բռնությունը

Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել «Ընդդեմ գենդերային բռնության» ազգային ծրագրին, 2011-2015թթ. ռազմավարական ծրագրին և 2011թ. միջոցառումների ծրագրին, որոնցով սահմանվում են գենդերային բռնության դեմ պայքարի պետական քաղաքականության առաջնահերթ ուղղություններն ու ընդհանուր ռազմավարությունը:

Այս առնչությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Արթուր Գրիգորյանն ասել է, որ այս կառավարական որոշումը թույլ կտա նախանշել Հայաստանի քաղաքականության գերակա ուղղությունները գենդերային բռնության վերացման ճանապարհին, հավասար պայմաններ ստեղծելով կանանց համար: