AM
17 June 2011 - 11:45 AMT

Հայաստանի կառավարությունը մտադիր է հակազդել մալարիայի ներբերմանն ու արմատավորմանը հանրապետությունում

Հայաստանի կառավարությունը հունիսի 17-ի նիստում հավանություն է տվել Հայաստանում մալարիայի ներբերումը և արմատավորումը կանխարգելելու 2011-2015թթ. պետական ծրագրին և միջոցառումների ցանկին։

Հայաստանի առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի խոսքով, սույն կառավարական ծրագիրը մեծ նշանակություն ունի առողջապահության ցուցանիշների բարելավման, ինչպես նաև տուրիզմի զարգացման համար: