AM
20 Հունիս 2011 - 06:09 AMT

Հայաստանի և Իրանի նախագահները հեռախոսով քննարկել են երկկողմ հարաբերությունները

Հունիսի 20-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ: Հայաստանի և Իրանի նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության ակտիվացմանը վերաբերող հարցեր, նաև՝ անդրադարձել տարածաշրջանային զարգացումներին ու փոխգործակցությանը:

Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը, հեռախոսազրույցը տեղի է ունեցել իրանական կողմի նախաձեռնությամբ: