AM
20 Հունիս 2011 - 12:36 AMT

Սերժ Սարգսյանը կմեկնի Ստրասբուրգ ԵԽԽՎ լիագումար նիստին մասնակցելու նպատակով

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 21-ին աշխատանքային այցով կմեկնի Ստրասբուրգ՝ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստին մասնակցելու նպատակով: Հանրապետության ղեկավարը լիագումար նիստում ելույթ կունենա: Այցի շրջանակում նախատեսված են նաև հանդիպումներ Եվրախորհրդի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահի հետ, հայտնում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: