AM
12 December 2000 - 13:09 AMT

ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՆՈՐ ՌԱԶՄԱԿԱՅԱՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՉԵՆ ՍՏԵՂԾՎԻ

12.12.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.«Հայաստանի տարածքում չի նախատեսվում ստեղծել ռուսասանյան նոր ռազմակայաններ»: «Կոմերսանտ-Վլաստ» ռուսաստանյան ամսագրին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Միաժամանակ, ասել է նախագահը, Հայաստանում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանները պետք է սարքավորվեն նոր ռազմատեխնիկայով: «Այս գործընթացը պետք է մշտապես ընթանա, եւ Վրաստանից բերված զրահատեխնիկայի շարասյունը ժամանել է Հայաստանում տեղակայված ռուսաստանյան սպառազինությունների վերազինման շրջանակներում: Ռազմատեխնիկայի վերատեղակայումը կատարվում է Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրի շրջանակներում», – ընդգծել է Հայաստանի նախագահը: –0–