AM
21 Հունիս 2011 - 11:50 AMT

Չինաստանում կանցնեն հայկական մշակույթի օրեր

Հունիսի 22-29-ը Չինաստանում կանցկացվեն հայկական մշակույթի օրեր: Հայաստանյան մշակութային պատվիրակությունը կգլխավորի ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Օրերի շրջանակներում բացի համերգային և ցուցահանդեսային ծրագրերից կողմերը կստորագրեն նաև երկու երկրների մշակույթի նախարարությունների միջև մշակույթի բնագավառում 2012-2014 թթ. համագործակցության մասին ծրագիր, տեղեկացնում է մշակույթի նախարարության կայքը: