AM
22 Հունիս 2011 - 10:41 AMT

Հայոց ցեղասպանության մասին պատմող ցուցահանդեսը կներկայացվի սկանդինավյան երկրներում

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում (ՀՑԹԻ) «Հայոց ցեղասպանությունը և սկանդինավյան արձագանքը» թեմայով ժամանակավոր ցուցադրությունը այս տարի կներկայացվի նաև սկանդինավյան երկրների դատին: Այդ մասին լրագրողներին հունիսի 22-ին հայտնեց ՀՑԹԻ-ի տնօրեն Հայկ Դեմոյանը:

Ցուցահանդեսն իր մեջ ներառում է սկանդինավյան երկրների ներկայացուցիչների մասին պատմող նյութեր, լուսանկարներ, գրքեր ովքեր օգնություն են ցուցաբերել հայերին Հայոց ցեղասպանության տարիներին կամ հուշեր են գրել: Առանձին հատվածով ներկայացված է Ֆրիտյոֆ Նանսենի մասին պատմող նյութեր, ինչպես նաև սկանդինավցի մի քանի կանանց, ովքեր ականատես լինելով Եղեռնին, փորձել են ինքնասպանություն գործել կամ խելագառվել են:

Ցուցահանդեսը բացվել է այս տարի ապրիլին, համանուն գիտաժողովի ժամանակ: