AM
30 June 2011 - 08:30 AMT

Երևանում քննարկում են միգրացիայի խնդիրները

Հունիսի 30-ին Երևանում բացվել է «Միգրացիան որպես մարտահրավեր տեղական ու տարածքային իշխանությունների համար» թեմայով կոլոկվիումը: Ինչպես հայտարարել է միջոցառման ընթացքում Արդի հարցերի հանձնաժողովի նախագահ Էմին Երիցյանը, միգրացիան այսօր Եվրոպայում լուրջ քաղաքական հարց է: «Մի կողմից, եվրոպական բնակչության կառուցվածքը պահանջում է միգրանտների մշտական հոսք տնտեսական պատճառներով: Մյուս կողմից, մեր աշխարհամասը շարունակում է գրավել ապաստան փնտրող մարդկանց, ինչպես նաև նրանց, ովքեր ավելի լավ հնարավորությունների ակնկալիքով են մեկնում Եվրոպա, որոց գրավում է եվրոպական ժողովրդավարությունը, ազատությունը և տնտեսական բարեկեցությունը»,- նշել է նա: Երիցյանը նաև նշել է, որ միգրացիան այսօր տարբեր ձևեր է ընդունում, և միգրանտները տարբեր կարգավիճակներ ունեն` օրինական և անօրինական, փախստականներ կամ քաղաքական ապաստան փնտրող մարդիկ, տնտեսական միգրանտներ: «Պետք է նշել, որ տեղական և տարածաշրջանային իշխանություններն առաջինն են բախվում միգրանտների ժամանման հետ կապված խնդիրների հետ: Նրանք պետք է կարճաժամկետ հեռանկարում բավարարեն նրանց հիմնական կարիքները` բնակարանային, առողջապահական, ինչպես նաև երկարաժամկետ հեռանկարում զբաղվեն կրթության և աշխատատեղերի միջոցով նրանց ինտեգրման հարցերով»,- ասել է նա:

Իր հերթին Միգրացիայի հարցերով եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Պյոտր Նովակը/b> նշել է, որ միգրացիան միշտ մնում է ԵԽ ուշադրության կնետրոնում: Նա նշել է, որ անհրաժեշտ է այս հարցում նախագծեր իրականացնել ինչպես տեղական և տարածաշրջանային կառավարման մակարդակում, այնպես էլ ուղիղ կապ հաստատել հասարակության և իշխանության միջև: Նրա խոսքով, հակառակ դեպքում անհնար է հասնել հաջողության: