AM
4 July 2011 - 14:25 AMT

«Հարի Փոթերը և մահվան շնորհները. մաս 2-րդ» ֆիլմի պրեմիերան Երևանում կկայանա հուլիսի 15-ին

Հուլիսի 15-ին Հայաստանում կկայանա ռեժիսոր Դևիդ Յեթսի «Հարի Փոթերը և մահվան շնորհները. մաս 2-րդ» (Harry Potter and the Deathly Hallows: Part 2) ֆիլմի պրեմիերան: Այդ մասին հաղորդում է The internet movie database կայքը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆիլմի պրեմիերան Հայաստանում կկայանա հուլիսի 29-ին:

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կկայանա Լոնդոնում հուլիսի 9-ին: Սակայն հարկ է նշել, որ ֆիլմը տարբեր երկրների մեծ էկրաններին կհայտնվի հուլիսի 13-ից: Վերջին ֆիլմը լույս կտեսնի 3D ձևաչափով:

«Հարի Փոթերը և մահվան շնորհները. մաս 1-ին» ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2010թ. նոյեմբերի 18-ին: