AM
7 May 2003 - 17:56 AMT

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՄԱԺՈՂՈՎ` ՌՈՒՍ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Մայիսի 19-20-ը Երեւանում տեղի կունենա ներդրումային հարցերով համաժողով` ռուս գործարարների մասնակցությամբ: Ինչպես տեղեկացրել են Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունում, համաժողովը կքննարկի Հայաստանի տնտեսությունում ռուսաստանյան կապիտալի ներգրավմանն առնչվող հարցեր: Համաձայն աղբյուրի, ներկայումս ավարտվում է ներդրումային նախագծերի նախապատրաստման աշխատանքը, որոնք կներկայացվեն համաժողովի մասնակիցների քննարկմանը: Համաժողովի աշխատանքներին ակնկալվում է ռուսաստանյան գործարարների մեծ խմբի մասնակցություն` ՌԴ արդյունաբերության, գիտության եւ տեխնոլոգիաների նախարար Իլյա Կլեբանովի գլխավորությամբ: Հիշեցնենք, որ համաժողովի անցկացման մասին որոշումն ընդունվել է պետրվարին Երեւանում` հայ-ռուսաստանյան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 5-րդ նիստում: