Ռուսաստանի Պերմ քաղաքում անցած «Սպիտակ գիշերներ Պերմում» փառատոնին, որն անցկացվել է հունիսի 1-26ը, Հայաստանը «Մեծ Կովկասի օրերը Պերմում» շարքի շրջանակներում ներկայացրել են Երևանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը իր «Ակ-Ակ» ներկայացմամբ, «Միհր» թատրոնը հանդիսատեսի դատին նրկայացրել է «Գույներ» և «Սև ամրոց» ներկայացումները: Համերգային մասը ապահովել են «Art Voices» ջազային սեքստետը: Ֆիլմերի բաժնում Հայաստանից ներկայացվել էին «Խճճված զուգահեռներ», «Վերջին լարախաղացը», «Բաց երկնքի տակ» և «Աշնան արևը» ֆիլմերը: Կովկասը ներկայացրել են Ինգուշեթիան, Ադրբեջանը, Դաղստանը, Իրանը և Հյուսիսային Օսեթիան:
«Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը, ով հանդիսանում էր Հայաստանի պատվիրակության ղկավարը, նշեց, որ Պերմում Հայաստանը ներկայացել է պատշաճ մակարդակով, և լավագույն արտասահմանյան պատվիրակություն է ճանաչվել:
Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի խոսքով այնտեղ կար շատ լավ հայ համայնք և հիանալի հանդիսատես: «Մեր ներկայացումները լավ ընդունվեցին, արժանացան լավ գնահատականի»,- նշել է Բաբայանը:
«Միհր» թատրոնի գեղարվստական ղկավար Ցոլակ Մլքե Գալստյանը նշեց, որ փառատոնի կազմակերպիչներն ու հանդիսատեսը շատ երիտասարդ են: «Մենք չէինք սպասում, որ քաղաքը այդքան զարգացած է: Ներկայացումից հետո հանդիսատեսը չեր թողնում մեզ: Նախագիծը հաջող ստացվեց»-, նշեց նա:
Պերմի շրջանի մշակույթի նախարարությունը հատուկ շնորհակալական նամակ է ուղարկել ՀՀ մշակույթի նախարարությանը: Առաջարկվեց մյուս տարի նույնպես ներկայանալ փառատոնին, իսկ Պերմի փառատոնը հանդես կգա Հայաստանում:
Պերմի փառատոնը այս տարի անցկացվում էր առաջին անգամ:






