AM
11 July 2011 - 11:39 AMT

Սփյուռքահայ 84 ուսուցիչներ վերապատրաստում կանցնեն Հայաստանում

Հուլիսի 11-ին Հայաստանի Կրթության ազգային ինստիտուտում կայացել է սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ծրագրի պաշտոնական բացումը, որը տևելու է մեկ ամիս: Ինչպես հայտարարել է Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, բացելով ծրագիրը, նախարարությունը հատուկ նշանակություն է տալիս այդ ծրագրի իրականացմանը:

Նախարարը հաղորդել է, որ այս տարի վերապատրաստում են անցնելու սփյուռքի 84 ուսուցիչներ 18 երկրներից: «Ակնհայտ է, որ սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը, որն իրականացվում է 2000-ից, արդեն զգալիորեն առաջխաղացում է ապրել, և տարեց տարի մենք փորձում ենք ձեզ առաջարկել նոր մոտեցումներ և մեթոդոլոգիա»,- ասել է Արմեն Աշոտյանը:

Նախարարը նշել է, որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը որոշակի քայլեր է ձեռնարկել ինտերնետում հայալեզու բովանդակություն ստեղծելու համար: Նա հաղորդել է, որ այդ նպատակով բացվել են համապատասխան կայքեր, որոնք ապահովված են անհրաժեշտ էլեկտրոնային գրքերով և նյութերով: Դրա հետ կապված Աշոտյանն ընդգծել է, որ սփյուռքը նույնպես պետք է հանդես գա նախաձեռնությամբ և ուղորդի նախարարարության գործունեությունն այս հարցում: