AM
7 May 2003 - 15:11 AMT

ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՀԵՏԱՁԳՎԵԼ ԵՆ ԱՆՈՐՈՇ ԺԱՄԱՆԱԿՈՎ

Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի 80-ամյակին նվիրված հոբելյանական տոնակատարությունները հետաձգվել են անորոշ ժամանակով` նրա բժշկական զննման կապակցությամբ, որը անց է կացվում Թուրքիայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, նախօրեին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւը: Ինչպես հայտնի է, մայիսի 10-ին լրանում է Ադրբեջանի նախագահի 80 տարին: Նախագահի աշխատակազմի ղեկավարը տեղեկացրել է նաեւ, որ «Հեյդար Ալիեւի առողջական վիճակը լավ է, եւ շաբաթվա վերջին նա, հնարավոր է, կվերադառնա Բաքու»: