Մայիսի 25-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքին հետեւելու համար Հայաստան կժամանեն ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի 20 անդամ եւ ԵԽԽՎ 30 ներկայացուցիչ: Այդ մասին Երեւանում տեղեկացրել է Ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրավունքի պաշտպանման ԵԱՀԿ գրասենյակի դիտորդական առաքելության ղեկավար Ռոբերտ Բարրին` երկրի ղեկավարության հետ հանդիպումների ժամանակ: Նրա խոսքերով` միջազգային դիտորդները մտադիր են այցելել շատ թվով ընտրատեղամասեր` ընտրություններին անկողմնակալ գնահատական տալու համար: