Ռուսաստանի հայերի միության երիտասարդության գծով փոխնախագահ Լևոն Մուքանյանը հայտնել է, որ Առաջին ռուսական հեռուստաալիքը վառ տաղանդներ գտնելու նպատակով մեկնում է Հայաստան, որտեղ հուլիսի 30-ին Երևանում տեղի կունենա բարձր վարկանիշ ունեցող «Փառքի րոպե» հեռուստատեսային շոուի վեցերորդ խաղաշրջանի քասթինգը:
Քասթինգի են հրավիրվում տարբեր տարիքային խմբերի ու գործունեության տեր տաղանդավոր մարդիկ , ստեղծագործող (կրկեսային, պարային, վոկալային) կոլեկտիվներ, այնպես էլ առանձին վառ տաղանդներ, որոնք պատրաստ են պայքարել հաղթանակի համար «Փառքի րոպե» շոուի բեմում:
«Հայաստանը միշտ հարուստ է եղել տաղանդներով, մեր խնդիրն է ներկայացնել նրանց լայն կսարանին: Հուսով ենք, որ Առաջին հեռուստաալիքը բազմաթիվ վառ համարներ կընտրի Հայաստանում, որոնք հեռուստադիտողը կտեսնի հեռուստաէկրանի վրա»,-ասել է Մուքանյանը:
Քասթինգը տեղի կունենա «Մոսկվայի տանը»: