AM
23 Հուլիս 2011 - 12:28 AMT

«Կալենց» թանգարանում մեկնարկելու է «Նման մի բան. Պոլիվինիլ ացետատ» նախագիծը

Հուլիսի 27-ին մեկնարկելու է «Նման մի բան. Պոլիվինիլ ացետատ» կամ "Like That. Polyvinyl acetate" նախագիծը, որը ներկայացնելու է «Ուտոպիանա» մշակութային-ստեղծագործական ՀԿ-ն: Այն մեկնարկելու է «Կալենց» թանգարանում:

Համադրողներն են Վահագն Ղուկասյան (Գյումրի, ԳԺԱԿ) և Արման Գրիգորյան (Երևան, ԱԻԿԱ):

Նախագիծը յուրօրինակ մի փորձ է թանգարանային խոսակցություն սկսել Հայաստանի ժամանակակից արվեստի առանձնահատուկ խնդիրների շուրջ: Նախագիծը նպատակ ունի արվեստի քննադատական դիսկուրսին մասնակից դարձնել իրենց ստեղծագործական ուղին նոր սկսող երիատասարդ արվեստագետներին և արվեստի քննադատներին: Նախագծի շրջանակում կկազմակերպվի Գյումրու և Երևանի երիտասարդ արվեստագետների տարբեր մեդիաներով կատարված աշխատանքների ցուցադրություն, կերպարվեստում նոր նյութերի օգտագործմամբ հետաքրքրվող արվեստագետների աշխատանքների պրեզենտացիաներ ու քննարկումներ:

Նախագծի շրջանակներում տեղի է ունենալու բանախոսությունների շարք և քննարկումներ:

Նախագիծը շարունակվելու է մինչև օգոստոսի 27-ը: