AM
25 Հուլիս 2011 - 08:01 AMT

ՀՀ ԱԳ և պաշտպանության նախարարները Բրյուսելում կմասնակցեն ՆԱՏՕ-ի Խորհրդի 28+1 ձեւաչափով նիստին

Հուլիսի 27-ին Բրյուսելում կայանալիք Հյուսիսատլանտյան Խորհրդի 28+1 ձեւաչափով նիստին մասնակցելու նպատակով Բելգիա կմեկնեն ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, Հյուսիսատլանտյան Խորհրդի նիստի ընթացքում կքննարկվեն Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը եւ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի կատարման ընթացքը: