Վրաստանում անցկացվելու է Անդրկովկասի ռուսալեզու երիտասարդ բանաստեղծների մրցույթ, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ գործակալությունը:
Մրցույթի կազմակերպիչը Թբիլիսիում գործող «Ռուսկի կլուբ» միջազգային մշակութային և լուսավորչական միությունն է: Մրցույթի նպատակը միջազգային գրական կապերի ամրապնդումն է, ինչպես նաև ռուսական մշակույթի և ռուսաց լեզվի հանդեպ երիտասարդների մոտ գնահատանքի ձևավորումը:
Մրցույթին կմասնակցեն Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի 17-30 տարեկան ռուսերենով գրող բանաստեղծները: Դիմումների ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 10-ն է, մասնակիցների աշխատանքները կգնահատվեն միջազգային և տարածաշրջանային ժյուրիների կողմից մինչև դեկտեմբերի 15-ը: Դեկտեմբերին տեղի կունենա մրցանակաբաշխությունը: Մրցույթում թեմատիկ սահմանափակում չկա:






