AM
8 Օգոստոս 2011 - 12:00 AMT

Պատանին ընկել է Երևան-Գյումրի բեռնատար գնացքի տակ ու մահացել

Օգոստոսի 7-ին` ժամը 14.17-ին ստացված տեղեկատվության համաձայն` ժամը 11.25-ի սահմաններում Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղի մոտ Երևան-Գյումրի բեռնատար գնացքի տակ է ընկել և տեղում մահացել Շիրակի մարզի Աղին գյուղի բնակիչ 1994թ. ծնված Վալտեր Գալստյանը: Այս մասին տեղեկացնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից, հաղորդում են ԱԻ նախարարությունից: