Մայիսի 14-15-ը Հայաստան կայցելի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ջորջ Ռոբերթսոնը: Այդ մասին հաղորդել է Հայաստանի ԱԳՆ մամլո ծառայությունը: Նշենք, որ դրանից մի քանի օր առաջ նա այցով կլինի Թբիլիսիյում, որտեղ կքննարկվեն ՆԱՏՕ-ին Վրաստանի հնարավոր անդամակցման հետ կապված հարցեր: