AM
5 May 2003 - 15:02 AMT

ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՆՁԱՄԲ ԿՇՆՈՐՀԱՎՈՐԻ ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԻՆ 80-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն մայիսի 10-ին մտադիր է մեկօրյա այցով մեկնել Բաքու, մասնակցելու համար Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի 80-ամյակին նվիրված տոնակատարություններին: Ինչպես հաղորդում է «Օրեանդա» գործակալությանը, վկայակոչելով վրացական դիվանագիտական աղբյուրները, երկու երկրների ղեկավարները կանցկացնեն նաեւ գործնական հանդիպումներ եւ կքննարկեն երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային անվտանգության խնդիրներին, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի շինարարության ընթացքին առնչվող հարցեր: