Արտաշես Գեղամյանի գլխավորած «Ազգային միաբանություն» կուսակցությունը, խախտելով Հայաստանի 16 ընդդիմադիր կուսակցությունների հետ ձեռք բերված պայմանավորվածությունը եւ հրաժարվելով նախագահական ընտրությունների երկրորդ փուլում սատարել Ստեփան Դեմիրճյանին, դավաճանել է իր գաղափարակիցներին: Այդ մասին լրագրողներին է հայտարարել «Արդարություն» դաշինքի նախընտրական շտաբի պետ Ստեփան Զաքարյանը: Նրա խոսքերով, «դրանով իսկ «ԱՄ»-ն գործել է իշխանությունների օգտին»: Ընդ որում, նա նշել է, որ դա միակ կեղծ ընդդիմիադիր կուսակցությունը չէ, որ փորձում է խանգարել իրական ընդդիմությանը: