AM
16 Օգոստոս 2011 - 12:13 AMT

Երևանում կտեղադրվեն էլեկտրոնային էքսկուրսավարներ

«Էլեկտրոնային քաղաք» ծրագրի շրջանակում Երևանի հուշարձանների, պատմական ու ճարտարապետական շենքերի մոտ կներդրվի «էլեկտրոնային էքսկուրսավար» պայմանական անվանումով ծրագիրը:

Երևանի քաղաքապետարանի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Կարեն Կարապետյանին զեկուցվել է, որ արդյունքում մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը հնարավորություն կունենան ինտերնետ կապի միջոցով անմիջապես համապատասխան սարքից ստանալ տվյալ հուշարձանի մասին ամփոփ տեղեկատվություն: