AM
22 Օգոստոս 2011 - 06:54 AMT

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդին 60-ամյա հոբելյանի կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի հետ: Հանրապետության ղեկավարը շնորհավորել է Վեհափառին` ծննդյան 60-ամյա հոբելյանի կապակցությամբ, մաղթել քաջառողջություն և բեղմնավոր գործունեություն՝ ի փառս Հայաստանի, Հայ առաքելական սուրբ եկեղեցու և աշխարհասփյուռ հայ ժողովրդի, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: