«Աստծո Ձայն» ավետարանական եկեղեցու «հոգևոր հովիվ» Սեդրակ Մինասյանը կոչով է դիմել իր «քույրերին ու եղբայրներին»` հորդորելով միավորվել «այս ծանր շրջանում», քանի որ «դժբախտություն է եկել նրանց տուն»:
Այդ «դժբախտությունը» աղանդավորների համար Հայ Առաքելական եկեղեցին ու «Չենք լռելու» երիտասարդական կազմակերպությունն են ու նրանց համատեղ պայքարը բոլոր աղանդավորների դեմ:
«Հրապարակ»թերթն այսօր բացահայտ է դարձրել Էջմիածնի պլանները` ստեղծելով և ֆինասական մեծ միջոցներ տրամադրելով «Չենք լռելու» երիտասարդական կազմակերպությանը ամբողջովին կոտրել մարդկանց հավատքը այլ եկեղեցիների հանդեպ»,- ասվում է «Աստծո Ձայն» ավետարանական եկեղեցու տարածած հաղորդագրության մեջ:
Սեդրակ Մինասյանը խոստովանում է, որ հակառակորդը` ի դեմս Էջմիածնի, ուժեղ է ու հզոր, և ջանք չի խնայելու այլադավաններին հասարակության աչքում թշնամի դարձնելու համար:






