AM
29 Օգոստոս 2011 - 06:47 AMT

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ելույթ կունենա Օդեսսայում

Սեպտեմբերի 5-ին «Ընկերների հանդիպում» մշակույթի և արվեստների առաջին միջազգային փառատոնի շրջանակներում Օդեսսայի ֆիլհարմոնիայում կայանալու է Ուկրաինայի վաստակավոր արտիստ Ալեքսեյ Բոտվինի և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համատեղ համերգը Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, հաղորդում է Analitika.at.ua-ն: Համերգի ընթացքում կհնչի Պյոտր Չայկովսկու Առաջին կոնցերտը դաշնամուրի համար: