AM
29 Օգոստոս 2011 - 07:30 AMT

Հայ դիվանագետները կքննարկեն Հայաստանի արտաքին քաղաքականությանն առնչվող հարցեր Երևանում

Օգոստոսի 30-31-ը Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա ՀՀ արտգործնախարարության կենտրոնական ապարատի և արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հանդիպումը:

Խորհդակցությանը ելույթ կունենա Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Խորհրդակցության օրերին ԱԳՆ կենտրոնական ապարատի և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները կհանդիպեն նաև ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, մի շարք նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարների հետ:

Հանդիպման մասնակիցները կքննարկեն Հայաստանի արտաքին քաղաքականությանն առնչվող հարցեր, միջազգային հարաբերություններում տեղի ունեցող զարգացումները:

Նախատեսվում է նաև հավաքի մասնակիցների այցելությունը Սուրբ Էջմիածին, ուր նրանց կընդունի Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն:

Սեպտեմբերի 1-ին հավաքի մասնակիցները «Հայաստանը և արտաքին աշխարհը» թեմայով դասախոսություններով հանդես կգան Երևանի ԲՈւՀ-երում, հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը: