AM
2 May 2003 - 19:00 AMT

ՕԳՈՍՏՈՍԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱՆ ԵՐՐՈՐԴ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԸ

Օգոստոսին Երեւանում տեղի կունենան երրորդ Համահայկական խաղերը: Ինչպես այսօր Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նիստի ժամանակ տեղեկացրել է նրա փոխնախագահ Աշոտ Մելիք-Շահնազարյանը, սպորտային այդ տոնին կմասնակցեն աշխարհի 30 երկրի հայ մարզիկներ: Այսօր կոմիտեի անդամների հետ հանդիպում է ունեցել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: