Ինչպես իշխանությունները, այնպես էլ ՀԱԿ անդամները վստահ են, որ քաղաքական երկխոսությունը կշարունակվի: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀԱԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը, երկխոսությունը կողմերի միջև կշարունակվի ոչ այն պատճառով, որ իշխանությունները «շատ բարի են կամ ժողովրդավարական», այլ քանի որ նրանք այլ ելք չունեն»: Ըստ նրա, երկխոսությունը հարկավոր է Հայաստանի իշխանություններին, որպեսզի երկիրը դուրս գա ողբալի վիճակից: Ընդ որում, նա չի համաձայնվել, որ երկխոսության կասեցումը տեղի ունեցավ ընդդիմության վերջնագրի պատճառով՝ ասելով, որ «մենք դեռ վերջնագիր չենք ներկայացրել, բայց, կներկայացնենք»: «Քաղաքական երկխոսությունը կշարունակվի այն ժամանակ երբ երկրում քաղբանտարկյալներ չեն լինի»,-ասել է Եղիազարյանը:
Իր հերթին ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանը համակարծիք էր զրուցակցի հետ այն առումով, որ կողմերի երկխոսությունը կշարունակվի՝ նշելով, որ դա հարկավոր է «հայ հանրությանը, իշխանություններին և հատկապես ՀԱԿ-ին», քանի որ Կոնգրեսը ներկայացված չէ ԱԺ-ում: Ըստ նրա, երկխոսությունն իշխանությունների հետ հնարավորություն է տալիս ՀԱԿ-ին հայտնել իր դիրքորոշումը տարբեր հարցերի շուրջ:
ՀԱԿ-ի ու կոալիցիոն ուժերի ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 18-ին: Հուլիսի 26-ին աշխատանքային խմբերի երկրորդ հանդիպման ժամանակ ընդունվեց բանակցությունների օրակարգը, կազմված երկու հարցից: ՀԱԿ-ը ներկայացրեց արտահերթ ընտրությունների մասին առաջարկությունը, իսկ կոալիցիան քաղաքական մրցակցության ապահովման կանոնների մշակման հարցը: Երկխոսությունը դժվարացավ, երբ օգոստոսի 9-ին ոստիկանությունը բռնություն է կիրառել ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի ու Արտակ Կարապետյանի հանդեպ: Կոնգրեսի ակտիվիստներ Արեգ Գևորգյանի, Սահակ Մուրադյանի, Վահագն Գևորգյանի, Սարգիս Գևորգյանի,Դավիթ Քիրամիջյանի պատահարի վայր ժամանելուց հետո բռնություն կիրառվեց նաև նրանց հանդեպ: Ըստ ՀԱԿ-ի, բռնության են ենթարկվել նաև նրանց փաստաբանները, որից հետո ապօրինի որոշում է կայացվել նրանց ձերբակալության մասին: Իր հերթին ոստիկանությունը մեղադրում է ՀԱԿ ակտիվիստներին ոստիկանների վրա հարձակվելու մեջ: Այժմ կալանքի տակ են մնում Տիգրան Առաքելյանը, Արտակ Կարապետյանը, Սարգիս Գևորգյանը, մյուսներն ազատ են արձակվել:
Օգոստոսի 26-ին ՀԱԿ-ը հրաժարվեց մասնակցել «կոալիցիա-ՀԱԿ» հերքական հանդիպմանը:






