Դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը օգոստոսի 25-30-ը կայացած Ուզբեկստանի միջազգային 8-րդ երաժշտական փառատոնին արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հատուկ մրցանակին: Այդ մասին երաժիշտը հայտնեց մամլո ասուլիսի ժամանակ: Փառատոնը կայացել է Սամարղանդ քաղաքում: Փառատոնին մասնակցելու համար Սամարղանդ էին եկել 52 երկրի ներկայացուցիչներ: Փառատոնին նա նվագել է Սայաթ-Նովայի «Աշխարհումըս ախ չիմ քաշի» ստեղծագործությունը, «Հովերն ելան» և «Քնիր իմ բալիկ» ստեղծագործությունները, ինչպես նաև սեփական իմպրովիզացիան: Մրցույթի գրան պրիին արժանացել է Չինաստանի ներկայացուցիչը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի հատուկ 3 մրցանակներից մյուս երկուսին արժանացել են ադրբեջանցի և ուզբեկ արտիստները:
«Մրցանակն ինձ շատ մեծ բան է տալիս: Ես Հայաստանը նեկայացրեցի 52 երկրների հետ միասին: Այն հետաքրքիր շփում տվեց ինձ», ասաց երիտասարդ դուդուկահարը: Նա նաև հավելեց, որ շատ առաջարկներ ստացավ փառատոնի ավարտից հետո, սակայն չմասնավորեցեց թե ինչպիսի:
Այժմ Ջիվան Գասպարյան կրտսերը զբաղված է սոլո ձայնասկավառակի ձայնագրությամբ: Սկավառակի մեջ ընդգրկվելու են Սայաթ-Նովայի, Կոմիտասի և այլ հեղինակների ստեղծագործություններ, միայն դուդուկներով:






